Հունիսի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում,  40-45 տարեկան մի տղամարդ, երիտասարդի վստահությունը չարաշահելով, վերցրել է  ոսկյա շղթա, արծաթե կախազարդ եւ անհետացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Տղամարդու դեմքը արձանագրել է փողոցի տեսանկարահանող սարքը: Նրան ճանաչողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Շենգավիթի կամ մոտակա բաժին: