Աբովյան քաղաքի բնակիչներ Գեւորգ Մկրտումյանը եւ Իլիչ Մանուկյանը կասկածվում են գողություն կատարելու մեջ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 9-24-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները գողության երկու դեպք են արձանագրել, որոնց ձեռագիրը նույնն է եղել:

Ապրիլի  9-10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք գիշերով մտել էին գրասենյակ, հափշտակել 6 համակարգիչ, 2 ֆոտոխցիկ, այլ սարքավորումներ,  100 հազար դրամ եւ դիմել փախուստի:

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ի գիշերը. Աբովյանի կենտրոնական շուկայի խանութներից մեկից գողացել էին տարբեր իրեր՝ պատճառելով 4 մլն դրամի վնաս:

Մայիսի 21-ին ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ գողությունները կատարել են Գեւորգ Մկրտումյանն ու Իլիչ Մանուկյանը: Նույն օրը նրանք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 177-րդ հոդվածի հատկանիշներով: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: