Volvo ընկերությունը շվեդ-ամերիկյան Mapei երգչուհու հատուկ նախագծի շրջանակում տեսանյութ է նկարահանել, որտեղ Volvo FH-ը երկու անիվի վրա է կանգնում եւ անցնում տեսախցիկի առջեւով:

Հոլովակը պատրաստվել է Reality Road շոուի համար: Սյուժեի համաձայն, Մապեյը պետք է 9 օրվա ընթացքում վեց երկիր անցնի եւ հոլովակ նկարահանի:

Ըստ Motor-ի, բեռնատարով հնարքը նկարահանել են Բեռլինի մերձակայքում: Ղեկին Իտալիայից պրոֆեսիոնալ կասկադյոր է եղել: