Հունիսի 14-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ:
Ողջունելով դեսպան Թումանյանին` Իրանի նավթի նախարարը գոհունակություն հայտնեց հայ-իրանական երկկողմ փոխշահավետ համագործակցության առնչությամբ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց էներգետիկ ոլորտում ծավալված համագործակցությունը: Նախարարը նաեւ հավելեց, որ հայ համայնքը զգալի ներդրում է ունեցել երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում:
Դեսպան Թումանյանն իր հերթին խոսեց հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի եւ տնտեսական հարաբերությունների աշխուժացման անհրաժեշտության մասին: Քննարկվեց երկկողմ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, եւ ընդգծվեց էներգետիկ ոլորտում արդեն ձեւավորված արդյունավետ համագործակցության փաստը: Արտաշես Թումանյանը ներկայացրեց հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին նվիրված մի շարք հարցեր:
Բիժան Զանգանեն իր պատրաստակամությունը հայտնեց` նպաստել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը եւ հաջողություն մաղթեց դեսպան Թումանյանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում:





























