Նոր Զելանդիայում ձերբակալված թուրք գաղթականը, ով մեղադրվում է կնոջը ծեծելու համար, ասում է, որ ոստիկանությունը չի հասկացել, որ զույգը պարզապես ազգային կենդանի պար կատարելիս է եղել։

The Telegraph պարբերականի հաղորդմամբ, քաբաբի խանութի տերը, օգոստոսի 5-ին, երբ կանգնել է դատարանի առջեւ, դատավորը հետաձգել է գործը եւ հրահանգել ոստիկանությանը դիտել DVD-ին, որում պարողները կատարում էին «կոլբաստներ»  եւ այնուհետեւ որոշել, թե արժե հետ վերցնել նրան առաջադրված մեղադրանքները։

Ոստիկանությանը կանչել է մի անցորդ, ով տեսել է, թե ինչպես Քենը, հարվածում եւ խեղդում է իր կնոջը՝ Էլմասին իրենց խանութի մոտ գտնվող ավտոկանգառում սկանդալի ժամանակ։

Քենն իրեն մեղավոր չի ճանաչել , իսկ պաշտպան Գրեգ Վոսելլերը պատրաստել է DVD-ին որպես ապացույց։  Խելահեղ պարը, որն առաջացել է 1930 թվականին, կռվի իմիտացիա է ստեղծում:

«Մենք միշտ պարում ենք»,- ասել  է  Քենը. «Ես երջանիկ եմ, երբ այդ պարը պարում  եմ կնոջս եւ ընտանիքիս հետ։ Ի՞նչ վատ բա կա դրա մեջ»: Իսկ նրա կինը վատ անգլերենով ասել է, որ իր ամուսինը լավ մարդ  է։