2010 թ. առաջին կիսամյակում Հայաստանի ֆիզիկական անձին բանկային համակարգի միջոցով արտասահմանից ստացել են 617 մլն դոլար, որը մոտ 18 մլն դոլարով կամ 3 տոկոսով գերազանցում է 2009 թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը։ Սակայն այդ նույն ժամանակահատվածում ավելի մեծ տեմպով ավելացել են դեպի արտասահման կատարվող փոխանցումները՝ կազմելով 311,6 մլն դոլար, ինչը 2009 թ. մակարդակը գերազանցում է 52,5 մլն դոլարով կամ 20,2 տոկոսով։ Արդյունքում զուտ ներհոսքը նվազել է 35 մլն դոլարով (10 տոկոսով) եւ կազմել 305 մլն դոլար։

Ֆիզիկական անձանց գումարների հիմնական մասը ստացվել է Ռուսաստանից (65 տոկոսը) եւ ԱՄՆ-ից (10 տոկոսը)։

Հայաստանը զուտ ներհոսքի բացասական մնացորդ ունի Ուկրաինայի, Թուրքիայի, Իսպանիայի, ԱՄԷ-ի եւ Չինաստանի հետ։