Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով Երեւան տեղափոխված զինվորական ամուսինները գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում: Հիվանդանոցի տնօրեն Նորայր Դավիդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամուսնու վիճակը ծանր կայուն է, այրվածքները մոտ 85 տոկոս են, բայց եթե առաջիկա մի քանի օրն էլ հաղթահարի, ապա ամեն ինչ լավ կլինի: Նա նշեց, որ կնոջ վիճակը կայուն է, նոր մատ այրվածքները համեմատաբար քիչ էին՝ մոտ 30 տոկոս:

Ամուսինները այրվածքներ էին ստացել տանը, Ariston գազի կաթսայից եռման ջուրը թափվել էր նրանց վրա:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ են տեղափոխվել Երեւան: Թերթի տեղեկություններով՝ նրանք տանը այրվածքներ են ստացել, գազի կաթսայից մոտ 100լ եռման ջուրը թափվել է երիտասարդ ամուսինների վրա, եւ նրանց անմիջապես ուղղաթիռով տեղափոխել են Երեւան:

Մի քանի օր է՝ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, կնոջ վիճակը, բարեբախտաբար, կայունացել է, գնդապետ ամուսնու վիճակն է ծանր, այրվածքները շատ են, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որ նրա վիճակը եւս կայունանա: