Գերմանական Համբուրգ քաղաքում, օգոստոսի 9-ին փակվել է մի մզկիթ, որտեղ, Գերմանիայի ոստիկանության տվյալներով, պատրաստում էին մահապարտ-ահաբեկիչների:
Իրավապահները պարզել են, որ մահմեդական «Թաիբա» կազմակերպությունը մզկիթում հավաքույթներ է կազմակերպել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ 2009թ. մարտին մզկիթում հայտնաբերվել է 11 երիտասարդներից բաղկացած մի խումբ, որը մտադրվել էր գնալ ահաբեկիչների՝ Աֆղանստանում եւ Պակիստանում գտնվող վարժական ճամբարներ:
Համաձայն սահմանադրության պահպանության համբուրգյան գերատեսչության տեղեկությունների, ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, մզկիթը դարձել է ահաբեկչական խմբավորումների անդամների հավաքատեղի: Համբուրգի մահմեդական միությունում 2 հազար 10 մարդ կա, որոնցից 200-ը համարվում են «բռնության հանդեպ պոտենցիալ հակվածություն ունեցող»:



























