ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 9-ին Շուշի քաղաքում մասնակցել է «Արցախի հայորդիներ» սկաուտական շարժման առաջին ընդհանուր բանակման փակման արարողությանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, երկրի ղեկավարը դրական է համարել «Հայկի սերունդ» կազմակերպության կողմից Արցախում սկաուտական շարժման նախաձեռնումը՝ Հայաստանից եւ Սփյուռքից երիտասարդների մասնակցությամբ, նշելով, որ այն կնպաստի մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանն ու կապերի խորացմանը:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ կրթության եւ գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարները, պաշտոնատար այլ անձինք: