Ժողովուրդը փակել է Երեւանի Մաշտոցի պողոտան: Այս մասին, Բաղրամյան պողոտայում հայտարարել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա մոտեցել է Բաղրամյան պողոտայում նստացույցի կազմակերպիչներին եւ տեղեկացրել, որ մարդիկ նստացույց են սկսել Մաշտոցի պողոտայում եւ փակել են այն: (ֆոտոռեպորտաժ)
«Եթե դուք չհորդորեք, որ բացեն Մաշտոցի փողոտան, ապա մենք օրենքով դա կանենք»,-ասաց Օսիպյանը:
Ի պատասխան ակտիվիստները նշեցին, որ դա ինքնաբուխ է տեղի ունեցել, իրենք նման բան չեն կազմակերպել. «Դա եղել է երթ, եւ մենք չին մտածում, որ մարդիկ կնստեն փողոցում»:

















