Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի ռեկորդային վարկանիշը (վերջին հարցումների համաձայն՝ 89 տոկոս) չի հերիքում ռուսական քաղաքական էլիտային հանգստացնելու համար, երն ինչ-որ բան է տեղի ունենում Ռուսաստանում կամ նրա հարեւան երկրներում, որոնք Մոսկվան համարում է իր ազդեցության տարածքը: Այս մադին գրում է պորտուգալական Observador-ի հեղինակներից Ժոզե Միլյազեշը:
Հոդվածում նշվում է, որ Երեւանից ստացվող նորություններին ռուսաստանցի քաղաքական գործիչները արձագանքում են որոշակի նյարդայնությամբ:
«Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Հույս ունենք, որ լուծումները կգտնվեն հնարավորինս կարճ ժամանակում՝ օրենսդրության համապատասխան»:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը շտապել է մեղադրանքներ հնչեցնել. «Չի բացառվում, որ վերջին իրադարձությունների հետեւում լինի օտարերկրյա կազմակերպությունների ձեռքը»:
Մեկ այլ սենատոր՝ Իգոր Մորոզովը, էլ ավելի հեռուն է գնացել, հայտարարելով, որ երեւանյան իրադարձությունները կրկնում են ՈՒկրաինայում «պետական հեղաշրջման» առաջին փուլը եւ ընդգծում, որ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը «ամենախոշորն է արտասահմանում»:
Իր հայտարարությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը նշել է, որ եթե Կրեմլը պաշտպանում է ՀՀ գործող իշխանություններին, միայն համատարմության խոստումների դիմաց, նա վտանգում է կորցնել իր հեղինակությունը այդ երկրում, որը Ռուսաստանի միակ հավատարիմ դաշնակիցն է Հարավային Կովկասում», գրում է պորտուգալական պարբերականը:




























