Երեւանի Բաղրամյան պողոտայում, որտեղ անցկացվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը, ոստիկանության հատուկ միջոցներ են բերվել, իրավիճակը լարված է:

Իրավապահները փակել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներ՝ Սայաթ-Նովան, Թումանյանը, Տերյանն ու Իսահակյանը:

Նշենք, որ ցուցարարների մի մասն անցել է Ազատության հրապարակ, այդ թվում՝ համակարգող խմբի անդամներից Վաղինակ Շուշանյանը, որը ցուցարարներին կոչ է արել հավաքվել Ազատության հրապարակում եւ շարունակել պայքարը:

Սակայն ցուցարարների մեծ մասը շարունակում է մնալ Բաղրամյան պողոտայում:

Հիշեցնենք, որ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ «կենդանի պատ» են կազմել հասարակական գործիչներ, պատգամավորներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: