PKK-ն ստանձնել է օգոստոսի 10-ի երեկոյան Իրաքի Քիրքուկից Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ ձգվող նավթամուղի պայթեցման պատասխանատվությունը։
Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի մամուլի պատասխանատուները հայտնել են, թե իրենք գազամուղի պայթեցումից առաջ կանգնեցրել են գազամուղին կից պողոտայով անցնող մեքենաները, որպեսզի թույլ չտան մարդկային զոհեր: Նրանք նաեւ հերքել են թուրքական լրատվամիջոցների ներկայացրած այն փաստը, թե պայթեցման հետեւանքով 2 մարդ է զոհվել: «Հիշատակվող 2 հոգին զոհվել են ավտովթարի արդյունքում, մենք ամեն ինչ արել ենք՝ խուսափելու համար մարդկային կորուստներից»-նշվել է PKK-ի տարածած հայտարության մեջ։




























