Թուրքիայում ձերբակալվել է Inter Press գործակալության տարածաշրջանային թղթակից, ամերիկացի լրագրող Ռիչարդ Հիսը։
Թուրքական Takvim-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանության Դիարբեքիրի մասնաճյուղում թարգմանությամբ զբաղվող Ռիչարդ Հիսը ձերբակալվել է, իսկ նրա բնակարանը՝ մանրազննին խուզարկության է ենթարկվել։
Հայտնի է դարձել, որ ամերիկացի լրագրողի անունը անցնում է PKK-ի քաղաքական կառույցի՝ «Քուրդիստանի հասարակությունների միության» գործով անցնող մեղադրական զեկույցում: Նա մեղադրվում է Թուրքիայում հավաքած տեղեկությունները ԱՄՆ-ի համապատասխան մարմիններին փոխանցելու մեջ։
Ռիչարդ Հիսի դատապաշտպանը նշել է, թե այս ձերբակալությունը ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական է։



























