Türksat թուրքական արբանյակային օպերատորը փաստացի մեղադրել է Ադրբեջանին անշնորհակալ լինելու մեջ:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, Ադրբեջանը մերժել է ադրբեջանական Azerspace արբանյակը համատեղ շահագործելու առաջարկը:
«Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին, բայց երբեք նույնը չի ստացել եղբայրական երկրից: Վերջին օրինակը Türksat-ի արբանյակի հետ է կապված: Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է համատեղ շահագործել արբանյակը, բայց նրանք մերժել են առաջարկը՝ ընտրելով մեր մրցակցին, որն ավելի բարձր գներ է առաջարկել»,-հայտարարել է թուրքական օպերատորը, հաղորդում են Milliyet-ն ու Habertürk-ը:
«Ադրբեջանը համագործակցություն է սկսել մեր մրցակիցների հետ եւ սպառնալիք ստեղծել տարածաշրջանում մեր գործունեությանը»,-ասված է Türksat-ի հայտարարությունում:
Նշենք, որ Ադրբեջանն իր Azerspace արբանյակը շահագործվում է 2013-ից: Այն օգտագործվում է MEASAT մալայզիական արբանյակային օպերատորի հետ:





























