Ղազախաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, շարունակում է քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման համար:
«Կարեւոր է առավել ջանքեր գործադրել Հարավային Կովկասում երկխոսություն սկսելու եւ հակամարտությունների լուծման համար: Անհրաժեշտ է փոխզիջում որոնել հակամարտող կողմերի միջեւ»,- ղազախական լրատվամիջոցներին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը:
«Որպես նախագահող երկիր, մենք շատ ուժեր ենք ներդրել հետխորհրդային ողջ տարածքում ձգձգված հակամարտությունների լուծման համար: Մերձդնեստր, Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա եւ Հարավային Օսիա, այդ բոլոր հակամարտությունները հեշտ լուծում չունեն, առավել եւս նախագահության մեկ տարվա ընթացքում»,- ասել է նախարարը:



























