Ախթամարում Սուրբ Խաչ եկեղեցու բացումը Թուրքիայի քարոզչական ակցիան է, իսկ դրան մասնակցած հայերը աջակցում են Անկարայի քարոզչությանը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, թուրքական իշխանությունները որեւէ ջանք չեն խնայում այդ միջոցառումը որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլ ներկայացնելու համար: Առայժմ հայտնի չէ, թե իրենից ինչ է ներկայացնելու միջոցառումը: Թուրքական իշխանությունները Հայաստանի պաշտոնատար անձանց չեն հրավիրել»,- նկատել է Մանոյանը: