PKK-ն տարբեր լրատվամիջոցներով հայտարարել է, թե մինչեւ սեպտեմբերի 20-ը զինադադարի որոշում է կայացրել։

PKK-ի որոշման մեջ նշվում է, որ  օգոստոսի 13-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը որեւէ ռազմական գործություն չեն իրականացնելու, սակայն թուրքական զինուժի կողմից իրենց դեմ ուղղված հարձակումներին կպատասխանեն։  «Ժամանակավոր զինադադարի որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ռամադանը, քրդական «Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի» եւ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կոչը՝  հաստատել երկկողմ զինադադար»-նշված է PKK-ի հայտարարության մեջ։

Ժամանակավոր զինադադարը շարունակական դարձնելու համար, PKK-ն 4 պայման է առաջ քաշել. 1. «Քուրդիստանի հասարակությունների միության Թուրքիայի խորհրդի» ձերբակալված անդամների եւ Քանդիլ եւ Մահմուր ճամբարներից վերադարձածների ազատ արձակում,  2. Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի հետ սկսել քրդական հարցի կարգավորման բանակցությունները 3. Խորհրդարանական ընտրություններում նվազագույն շեմը 10 տոկոսից իջեցնել 4. Դադարեցնել PKK-ի դեմ ուղղված ռազմական գործողությունները։