ԵՏՄ-ն բավական մեծ շուկա է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսին:

Իրանցի դիվանագետը հիշեցրել է, որ ԵՏՄ երկրներից մի քանիսի հետ Իրանը ցամաքային կամ ծովային սահման ունի:

Նրա խոսքով, եթե Թեհրանը կարողանա ԵՏՄ-ի հետ համաձայնություն ձեռք բերի արտոնյալ սակագների շուրջ, դա կարեւոր նշանակություն կունենա հարաբերությունների զարգացման համար: