Ռուսաստանի Արգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ռուսաստանն ու Իրանը բոլոր հնարավորություններն ունեն իրենց փոխհարաբերություններին նոր, ավելի խորը բնույթ հաղորդելու:
«Մենք բարձր ենք գնահատում մեր բարիդրացիական եւ բարեկամական հարաբերությունները, մեր երկրները կառուցողականորեն փոխգործակցում են գործնականում բոլոր ուղղություններով… Մենք ամենաբարձր մակարդակով երկխոսություն ենք իրականացնում», — օգոստոսի 17 –ին հայտարարել է Լավրովը` Իրանի Արգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ Մոսկվայում բանակցությունների իր բացման խոսքում:
Ռուսաստանի Արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Իրանի հետ համագործակցության ընդլայնմամբ Մերձավոր Արելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը նպաստելու համար:
«Համոզված ենք, որ այդ ջանքերում մեր երկրների ներգրավվածությունն այնպիսի արդյունք կտա, որը կհամապատասխանի տարածաշրջանի ժողովուրդների շահերին», — ասել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի Արտգործնախարարի տեղակալ Իգոր Մարգուլովը հաղորդել էր, որ Զարիֆի հետ բանակցությունների ընթացքում Լավրովը կարող է անդրադառնալ Թեհրանին ЗРК С-300 –ներ մատակարարելու հարցին:
Արտգործնախարարի մյուս տեղակալը` Միխայիլ Բոգդանովը լրագրողներին տեղեկացրել է, որ կքննարկվի նաեւ Սիրիայի իրավիճակը:





























