«Գազպրոմ Արմենիայի» էլեկտրակայանները (Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը) կօգնեն էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի եւ Իրանի տարածքով: Այդ գործողությունները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ-ի հետագա գործունեության վերաբերյալ հայ-ռուսական արձանագրության շրջանակներում: Արձանագրությունը հավանության է արժանացել Կառավարության օգոստոսի 18-ի նիստում:

Ընկերությունն արտոնյալ իրավունք կստանա` միանալու 400 կիլովատ հզորությամբ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծին` դրա կառուցումից հետո:

Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը լիակատար շահագործման է հանձնվել 2013-ի դեկտեմբերի  2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ընթացքում: Հրազդանի ՋԷԿ-ի կառուցումն ավարտելու եւ 5-րդ էներգաբլոկի արդիականացման համար ռուսական «Գազպրոմը» ներդրել է 462,2 միլիոն դոլար: