Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բնակվող 32-ամյա հրշեջ-փրկարար Արմեն Մելքոնյանը տառապում է խրոնիկ երիկամային անբավարարությամբ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արմենը պատմեց, որ հիվանդությունն ի հայտ է եկել դեռեւս զինվորական ծառայության ժամանակ:

«Ծառայության ընթացքում մրսել էի եւ չէի հետեւել ինձ: Երբ վերադարձա Հրազդան, անցա աշխատանքի քաղաքի հրշեջ ծառայությունում, այդ ընթացքում էլ ինձ չհետեւեցի եւ հիվանդությունս ավելի խորացավ»,- ասաց Արմենը:

Ամիսների ընթացքում հրշեջ-փրկարարի առողջական վիճակը կտրուկ վատացել է, 2013թ. նա դիմել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ախտորոշվել է հիվանդությունը:

Այժմ Արմենը շաբաթական 3 անգամ «Արաբկիր» ԲԿ-ում ստանում է հեմոդիալիզ:

«Բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ ազատվել եմ աշխատանքից, եւ ընտանիքս հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Ինձ բուժվելու համար գումար է հարկավոր՝ արտերկիր մեկնելու համար, սակայն ընտանիքս այդ միջոցները չունի»,- ասաց փրկարարը:

Արմեն Մելքոնյանին օգնելու ՎՏԲ բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16025083660000 ՀՀ դրամ

1602583660001 ԱՄՆ դոլար

16025083660002 Եվրո,

16025083660003 ՌԴ ռուբլի

SWIFT CODE: ARMJAM22

Արմենի հեռախոսահամարներն են՝ +37498 002 556, +37496 233 205։