Ամերիկյան դպրոցի ղեկավարությունը դասերից հեռացրել է աշակերտուհուն, քանի որ շապիկի բացվածքից անրակը երեւացել է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BuzzFeed-ին:
Դեպքը տեղի է ունեցել Քենթուքի նահանգի Վերսալ քաղաքի Woodford County High School-ում:
Այս դպրոցում գործող խիստ կանոնները վաղուց խոսակցությունների առիթ են դարձել: Աշակերտուհիները, մասնավորապես, դժգոհում են, որ զգեստի շուրջ պահանջները հաշվի չեն առնում մարմնի տարբեր կառուցվածքը, եւ որ իրենք անհեթեթ տեսք ունեն պարտադիր համազգեստով: Աշակերտուհիներից մեկը նույնիսկ հոլովակ է նկարահանել՝ նկարագրելով խնդիրը:
Դպրոցի տնօրեն Ռոբ Էյքերսը խոստացել է վերանայել համազգեստի շուրջ պահանջը, բայց դա տեղի կունենա 2016 թվականի հունվարից ոչ շուտ:











