Պետերբուրգի կազակները «Աշան» հիպերմարկետում ստուգում են անցկացրել` փնտրելով այնպիսի ապրանքներ, որոնց ներմուծումը Ռուսաստան արգելված է: Ստուգմանը մասնակցել է դերասան Ստաս Բարեցկին, որը նախկինում հանդես էր եկել «Լենինգրադ» խմբի կազմում, իսկ այժմ ղեկավարում էր «Կազակների ուղղափառ միության» մշակույթի բաժինը, հաղորդում է «Սանկտ Պետերբուրգ.ռու»-ն:
Ստուգումն անցկացվել է ներկրման համար արգելված ապրանքների նախապես պատրաստված ցուցակներով: Բարեցկին, որը խանութ էր եկել մորեգույն բաճկոնով, ատամներով ցուցադրական կերպով բացել է ներկրված գարեջրի մի քանի շիշ` հիպերմարկետի ղեկավարությունից պահանջելով արտասահմանյանի փոխարեն դարակները ռուսական գարեջրով լցնել :
Դրանից հետո կազակները խանութից հավաքել են մի շարք ներմուծված ապրանքներ եւ խանութի ղեկավարությունից դրանց համար վկայագիր են պահանջել: Դրամարկղում նրանց ներկայացրել են ապրանքների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը եւ մաքսային հայտարարությունները:
Օգոստոսի սկզբին Ռոսսելխոզնադզորը «Աշան» խանութների ցանցում մի շարք խախտումներ է հայտնաբերել:











