Օգոստոսի 9-ի առավոտյան Մարալիկի Նորք թաղամասի 4-րդ փողոցում 2 մարալիկցի վեճի են բռնվել, արդյունքում դանակահարել են միմյանց:

Դեպքի մասին Ոստիկանության Անիի բաժնում տեղեկացել են Մարալիկի «Շտապօգնության» կայանից:

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ոստիկանության Անիի բաժին բերման է ենթարկվել Արմեն Գալուստի Ավդալյանը  և տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ ՔՕ. 12-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելը, հարուցվել է քրեական գործ:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում