Հայաստանի նախագահի նստավայրում ընթանում է Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի դեմ առ դեմ հանդիպումը:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, երկու երկրների նախագահների բանակցությունները նախատեսվածից ավելի երկար են տեւել: Ըստ օրակարգի՝ արդեն պետք է սկսված լիներ ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպումը, որի ընթացքում, մասնավորապես, կայանալու է Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամետի երկարաձգման պայմանագիրը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` տիկնոջ հետ օգոստոսի 19-ին պետական այցով ժամանել է Հայաստան: Նույն օրը երեկոյան նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պետական ընթրիքից հետո երկու երկրների նախագահներն իրենց կանանց հետ զբոսնել են Երեւանի կենտրոնում, զրուցել մայրաքաղաքի բնակիչների հետ, այնուհետեւ նստել սրճարաններից մեկում:
Օգոստոսի 20-22-ին Հայաստանում կայանալու է ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը, որը թվով 4-րդն է:



























