Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Երեւանում կարճ մեկնաբանել է Իրանին զենիթահրթիռային C-300 համալիրների առաքման հետ կապված իրավիճակը:
Նրա խոսքով, Ռուսաստանն առայժմ որոշում չի կայացրել Իրանին C-300 համալիրներ վաճառելու մասին: «Մենք ոչինչ չենք առաքում: Առաքման մասին որոշում չկա»- լրագրողներին ասել է Սերդյուկովը:
Հիշեցնենք, որ Իրանի հետ նման համալիրներ առաքելու պայմանագիրը կքնվել է դեռ 2005թ.: Սակայն ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե մտադիր է սառեցնել առաքումը, քանի որ ՄԱԿ-ի վերջին բանաձեւը արգելում է դա:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում չէր բառացել Ադրբեջանին C-300 համալիրներ վաճառելու հավանականությունը:



























