Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Երեւանում օգոստոսի 20-ին Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրությունը:
«Այդ արձանագրություններով ոչ միայն երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայումը, այլեւ ընդլայնվում է դրա աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվությունը»,- ասել է Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նա ընդգծել է Արձանագրության կետերից մեկը, ըստ որի, եթե նախկինում գործառույթները սահմանափակվում էին ԽՍՀՄ արտաքին սահմաններով, այժմ այդ սահմանափակումը հանված է:



























