Ղրղըզստանը կարող է հույսը դնել Ռուսաստանի օգնության վրա՝ երկրի առջեւ ծառացած բարդությունների հաղթահարման գործում: Այդ մասին նախօրեին Սեւանա լճում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Ղրղըզաստանի նախագահ Ռոզա Օթունբաեւայի հետ երկկողմ հանդիպման ընթացքում: Նրա խոսքով, կայացած հանդիպման ժամանակ Ղրղըզստանի իրավիճակին մեծ ուշադրություն է դարձվել, մասնավորապես, լսել են Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւայի եւ այլ ղեկավարների ելույթները:

«Մենք բաց քննարկել ենք, թե ինչ է տեղի ուենցել, ինչ դասեր կարելի է քաղել, ինչով կարող ենք օգնել Ղրղըզստանին, որ արդյունավետ գործող պետություն կայանա»,- ասել է Մեդվեդեւը՝ նկատելով, որ դրա հետ կապված շատ խնդիրներ կան:

«Հուսով եմ՝ համատեղ աշխատանքի արդյունքում, Ղրղըզստանի ժողովուրդը կհաղթահարի բարդությունները մի մասը, որոնց բախվել է»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը:

Ավելի վաղ ԴմիտրիՄեդվեդեւը հայտարարել էր, թե ՀԱՊԿ անդամ-երկրները իրենց ավանդը կներդնեն Ղրղըզստանում իրավիճակի կարգավորմանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-22-ին Հայաստանում ընթանում է ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Երեւան են ժամանել ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահները. Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Գագաթաժողովին չի լինի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երեւան է ժամանել գագաթաժողովից երկու օր շուտ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է օգոստոսի 19-ին՝ պետական այցով: