Ռուսաստանի Դաշնություն օգնության մեկնած հայ հրշեջ-փրկարարներն այսօր՝ օգոստոսի 21-ին վերադառնալու են Հայաստան: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից:
Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում հրշեջ-փրկարարներին դիմավորելու է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը` նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ:
Նշենք, որ Հայաստանն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց տարերքի դեմ պայքարին: Հայաստանի կառավարությունը 24,6 միլիոն դրամ էր հատկացրել հրդեհի մարման աշխատանքներին: Ռուսաստան էին մեկնել 28 փրկարարներ` 4 ճապոնական հրշեջ մեքենաներով: Հայ հրշեջները հրդեհաշիջման աշխատանքներ էին իրականացնում Մորդովիայի Հանրապետությունում:



























