Ռուսաստանն ուսումնասիրում է Հայկական Ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի շինարարությանը մասնակցության հնարավորությունը: Այս մասին ասված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած աշխատանքային այցի նյութերում:
2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունն ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին որոշում ընդունեց՝ կապված նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձգման հետ: «Ռոսատոմ»-ը հայ մասնագետների հետ աշխատելու է մինչեւ 2026 թվականը էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի իրականացման շուրջ:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում աջակցությունից բացի, ռուսական կողմն ուսումնասիրում է նոր էներգաբլոկի կառուցմանը մասնակցության հնարավորությունը:
2014 թվականի դեկտեմբերին Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը երկարաձգելու հարցում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին: Այս տարվա փետրվարին Մոսկվայում համաձայնագիր ստորագրվեց՝ այդ աշխատանքները ֆինանսավորելու համար Հայաստանի կառավարությանը վարկ տրամադրելու մասին: Համաձայնագրի շրջանում Ռուսաստանը ՌԴ-ն Հայաստանին 270 մլն դոլարի վարկ կտրամադրի, եւս 30 մլն դոլար էլ՝ դրամաշնորհի տեսքով:











