«Ռուսալ» միացյալ ընկերությունը, որն աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողն է, տեղեկացնում է, որ «Արմենալ» ընկերության գլխավոր տնօրեն է նշանակում Վյաչեսլավ Սինելնիկովին, ով մինչ այդ արտադրության գծով տնօրեն էր «Սայանալ»-ում: Նշանակումը կատարվել է կադրերի ռոտացիայի ծրագրի շրջանակներում եւ միտված է ընկերության կազմում լավագույն փորձի տարածմանը:
Ըստ ընկերության մամուլի ծառայության, Վյաչեսլավ Սինելնիկովն ունի մեծ փորձ փայլաթիթեղագլանման արտադրության մեջ. 1993 թ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ «Սայանալ»-ում` անցնելով փականագործ-վերանորոգողից մինչեւ արտադրության գծով տնօրենի պաշտոն տանող ճանապարհը:
«Արմենալ»-ի գլխավոր տնօրենի կարգավիճակում Վյաչեսլավ Սինելնիկովը կկենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք առնչվում են ձեռնարկության կառավարման համակարգի կատարելագործմանը, արտադրության արդյունավետության բարձրացմանը, տեխնոլոգիական գործընթացների բարելավմանը, ինչպես նաեւ բնապահպանության, աշխատանքի պահպանման եւ արտադրական անվտանգության ոլորտներում նորամուծությունների ներդրմանը:
Կենսագրական տեղեկանք
Հիշեցնենք, որ «Արմենալը» ստեղծվել է Երեւանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է «Ռուսալի» կազմի մեջ 2000թ. եւ «Սայանալ», «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:



























