Եվրասիական տնտեսական միության երկրները պատրաստ են պարզեցնել Իրանի հետ առեւտրի ռեժիմը: Այս մասին սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

ԵՏՄ օրակարգի կարեւորագույն խնդիրներից մեկն է հեշտացնել ԵՏՄ բոլոր երկրների ու Իրանի միջեւ մարդկանց ու ապրանքների տեղաշարժի ռեժիմը: Այդ նպատակով երկրները արդեն աշխատախումբ են ստեղծել, հավելել է նա: