Աթենքի Պիրեա նավահանգստի մոտակայքում գտնվող բանկի մասնաճյուղի զինված կողոպուտի եւ մարդկանց պատանդ վերցնելու մեջ երեք մարդ է կասկածվում, օգոստոսի 24-ին հայտարարել է հունական ոստիկանությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Բոլոր ձերբակալվածները Հունաստանի քաղաքացիներ են։ Ոստիկանության Ատտիկա շրջանի ներկայացուցիչ Գրիգորիս Բալակոսը լրագրողներին ավելի վաղ հայտնել էր, որ երկու կասկածյալները Հունաստանի քաղաքացիներ են՝ նախկին ԽՍՀՄ տարածքից։ Նախնական տեղեկություններով, հանցագործներից մեկը հայաստանցի է: Այդ մասին հայտնել է earthtimes.org կայքը:
Ձերբակալվածներին մեղադրում են կողոպուտի, սպառնալիքների, մարդկանց ապօրինաբար ազատությունից զրկելու, ինչպես նաեւ զենք պահելու մեջ։
Օգոստոսի 23-ին զինված կողոպտիչը պատանդ էր վերցրել 18 հոգու: Երկու ժամ տեւած բանակցություններից հետո նա հանձնվել էր, մյուս երկուսին բռնել էին փախուստի փորձ կատարելու ժամանակ։ Տուժածներ չկան։


























