Femen շարժման երկու ակտիվիստուհի երկուշաբթի Փարիզում փորձել են խափանել իսլամական ֆորումը, որպեսզի այդպիսով դատապարտեն «կնատյացությունը», որը, նրանց կարծիքով, գոյություն ունի մուսուլմանների շրջանում։
Մասնակիցները մերկ հայտնվել են բեմի վրա եւ սկսել են բացականչել «Ոչ ոք չի կարող ստրկացնել ինձ», «Ոչ ոք չի կարող տիրանալ ինձ», «Ես ինքս եմ իմ մարգարեն»,- փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Անվտանգության աշխատակիցները արագ միջամտել են եւ դուրս բերել ակտիվիստուհիներին բեմից։













