2009 թվականի հունվարի 8-ին Հայաստանի կառավարության նիստում որոշում է ընդունվել սեպտեմբերի 18-ն Աստղագիտության օր հայտարարելու մասին: Օրն ընտրվել է, քանի որ 1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում ծնվել է հայ գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր, Հայաստանի Ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը:
Հայաստանի Կրթության եւ գիտության այն ժամանակվա նախարար Սպարտակ Սեյրանյանը նշել է, որ Համբարձումյանի ժառանգությունը հսկայական ներդրում է համաշխարհային աստղագիտության մեջ:
Ըստ Calend-ի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Վիկտոր Համբարձումյանի անունով մոլորակ է կոչվել, ինչպես նաեւ Հայաստանի Բյուրականի աստղադիտարանը, որի հիմնադիրը հենց մեծ ակադեմիկոսն է:




























