Իրանական պլաստիկը Հայաստանում կարող է մրցակցել թուրքական արտադրանքի հետ: Այս մասին Երեւանում անցկացված Expo-2015 ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց իրանական Sepid Naghshe Isfahan Co и Sadra Negine Pasargad Co ընկերության ներկայացուցիչ Պատրիկ Շահբազյանը:

«Առաջին անգամ ցանկանում ենք հայկական շուկայում լայնորեն ներկայացնել մեր արտադրանքը: Նախկինում այստեղ արդեն փոքր խմբաքանակով վաճառել ենք մեր արտադրանքը: Բայց հիմա եկել ենք՝ շրջանառությունը մեծացնելու համար: Մենք ներկայացված ենք ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Վրաստանում, իսկ հիմա ցանկանում ենք մեծացնել մեր ներկայությունը Հայաստանում»,- հավելեց նա:

Հարցին, կարո՞ղ է իրանական պլաստիկը մրցակցել թուրքականի հետ, Շահբազյանը պատասխանեց. «Իհարկե: Չէ՞ որ մենք Իրանում սեփական նավթն ու գազը, սեփական նավթաքիմիան ունենք: Իսկ Թուրքիան հումքն արտերկրից է ներկրում, այդ թվում՝ Իրանից»: