100 եւ 200 մետր վազքերի աշխարհի ռեկորդակիր, եռակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթը աթլետիկայի համար ռեկորդային պայմանագիր է կնքել սպորտային հագուստի եւ հանդերձանքի արտադրող «Պումա» ընկերության հետ: Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչեւ 2013թ: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, մարզիկի եկամուտը ռեկորդային է աթլետիկայի պատմության մեջ: Ընկերության ղեկավար Յոհեն Ցեյտցը հայտարարել է, որ «Պումայի» օլիմպիական մարկետինգային ծրագրի հերոսը կլինի Ուսեյն Բոլթը: Մարզիկը նաեւ կմասնակցի սպորտային կոշիկների եւ հագուստի ստեղծմանը, հաղորդում է АР-ը:
Հասանելի է
русский


























