Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, Ֆրանսիայի թիվ մեկ շանսոնյե, երգիչ ու դերասան, Շառլ Ազնավուրը օգոստոսի 24-ին կժամանի Կանն, որտեղ կմասնակցի ռուսական արվեստի 13-րդ փառատոնին: Այն անցկացվում է Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւայի հովանավորությամբ:
Նախատեսվում է, որ փառատոնի ժամանակ Ազնավուրն արժանանալու է պարգեւի` «Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար»: Շառլ Ազնավուրի պարգեւատրման արարողությունը կդառնա Կաննում «Ռուսական գիշերվա» ամենագլխավոր իրադարձություններից մեկը, հաղորդում է «Վեստին», հղում անելով «Իտառ Տասս»-ին:




























