«Ժամանակ» թերթի հետ զրույցում Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մեկնաբանելով այն տեղեկությունը, թե Ադրբեջանը պատրաստ է 500 մլն դոլար վճարել Հյուսիս-Հարավ գազամուղի վրացական հատվածը գնելու համար, հայտարարել է, թե որպես իրական քայլ Հայաստանը պետք է ինքը գնի գազամուղի այդ հատված, քանի որ «դա մարտահրավեր է, որին պետք է պատասխանել»: Բագրատյանը դժվարացել է նշել, թե կոնկրետ ինչ հետեւանքներ կարող է ունենալ այդ գործարքը, բայց դրանք, ըստ նրա, «կարող են տհաճ լինել»;
«Չեմ կարծում, թե ինչ կուզեն՝ կանեն, բայց ամեն անգամ կարող են մի բան մոգոնել: Ասենք՝ հենց ուզենան պատերազմ սկսել, մի տաս օր առաջ կսկսեն գազամուղի վերանորոգման աշխատանքներ իրականացնել, որպեսզի մենք գազ չունենանք: Դրա համար հայկական կողմը՝ «Հայռուսգազարդը», որն իրականում ոչ թե հայկական, այլ ռուսական կողմն է, պետք է բարի լինի, ինքը գնի դա»,- հայտարարել է Բագրատյանը՝ հիշեցնելով, որ առավել եւս Հայաստանում գազի սակագին են բարձրացրել:




























