Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը «Հայոց աշխարհ» թերթի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգումը, նշել է. «Եթե հնարավոր լիներ հիմնավորել, որ այս երաշխիքները Ռուսաստանը կարող է ապահովել ավելի երկար ժամանակահատվածում, ապա Հայաստանի շահերից էր բխում գործընկերության ժամկետները էլ ավելի երկարաձգելը»:

Ըստ պատգամավորի՝ «բանն այն է, որ Գյումրիի ռազմակայանը արդիական զինտեխնիկայով վերազինելուն զուգահեռ, Ռուսաստանը նաեւ պարտավորվել է Հայստանի նկատմամբ արտաքին ագրեսիայի դեպքում հայկական զինված ուժերի հետ համատեղ մասնակցել մեր երկրի շահերի պաշտպանությանը: Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքները զսպելու համար սա լուրջ ու ծանրակշիռ փաստարկ է»:

«Չեմ կարծում, թե սպառնալիքներ շռայլող տարածաշրջանի անվիճելի ռեկորդակիր Իլհամ Ալիեւին այս գործոնը չի սթափեցրել»,- համոզված է Արտակ Զաքարյանը: