Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական եւ դիվանագիտական բացարձակ առաջնահերթություն է: Օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, Հայաստանը պետք է դիմի միջազգային հանրությանը, բարեկամ երկրներին` Ղարաբաղը որպես տարածաշրջանի ինքնուրույն միավոր ճանաչելու խնդրանքով:

Ըստ Գալուստ Սահակյանի, հարեւան երկրները պետք է դիվանագիտական ներկայացուցչություններ բացեն Լեռնային Ղարաբաղում: «Դա կօգնի ապահովել ավելի բարձր տեղեկացվածության մակարդակ»,- ասել է նա ու հավելել, որ դա կարող է նաեւ եւս մեկ գործոն դառնալ, որը կօգնի խնդրի խաղաղ կարգավորմանը: «Մենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում ենք ցանկանում»,- ամփոփել է Հանրապետական պատգամավորը: