Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչան Գուլիեւը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Պրոնիչեւի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ռուսական սահմանին, Կասպյան ավազանում տիրող իրավիճակին, ինչպես նաեւ երկու երկրների սահմանապահ ծառայությունների համագործակցությանն առնչվող հարցեր։

Կողմերը կարեւորել են միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի, ապօրինի ներգաղթի վերաբերյալ հարցերը։