Ավելի քան 50 շան մասնակցությամբ Կալիֆորնիայի Հանթինգթոն Բիչ լողափում անցկացվել է Surf City Surf Dog International Competition սերֆինգի մրցույթը: Հաղթող է ճանաչվել Սան Դիեգոյից բուլդոգը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ABC News-ին:

Միջոցառման ընթացքում շները մասնակցել են նաեւ կոստյումների մրցույթի, իսկ վերջում անցել են կարմիր գորգի վրայով:

Surf City Surf Dog International Competition ամենամյա մրցույթն այս տարի անցկացվել է 10-րդ անգամ: Այն կազմակերպում է շների համար ապրանքների արտադրող ամերիկյան Petco ընկերությունը: