Իրանական գազի՝ Թուրքիա մատակարարումը, որ կանգնեցվել էր գազամուղում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, կվերականգնվի 7-8 օր հետո, ասել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

«Ադրբեջանից եւ Ռուսաստանից եկող գազը լիարժեք կերպով բավարարում է Թուրքիայի պահանջարկը»,- ասել է նա։

Թաներ Յըլդըզի խոսքով, գազատարի թուրքական 55 կիլոմետրանոց հատվածի վերանորոգումը կավարտվի 2011 թվականին, հայտնում է Trend-ը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին թուրքական Աղրը Նահանգի Ալաշկերտի շրջանում Իրանից Թուրքիա գազ մատակարարող գազատարում պայթյուն էր որոտացել։ Արդյունքում Իրանից Թուրքիա գազամատակարարումը դադարեցվել էր։