Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակը միայն Ռուսաստանի եւ Հայաստանի գործն է, օգոստոսի 25-ին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամնետի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։ «Ես կարծում եմ, որ դա միայն երկու երկրներին վերաբերող հարց է։ Իհարկե, ԱՄՆ-ը Հայաստանի հետ ամուր գործընկերային հարաբերություններ ունի, եւ մենք հուսով ենք, որ դրանք կշարունակվեն։ Իսկ Ռուսաստանը Մինիսկի խմբի մաս է եւ այդ առումով կառուցողական դեր է խաղում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Թոները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը 49 տարով  երկարաձգելու մասին հայ-ռուսական արձանագրությունը Երեւանում ստորագրվել էր օգոստոսի 20-ին։ Փաստաթուղթը ստորագրել էին երկու երկրների պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Անատոլի Սերդյուկովը։