Բժիշկները կարծում են, որ վարակը, որը վերջին երկու շաբաթում Թուրքիայում սպանել է վեց մարդու, կարող է լինել «Արեւմտյան Նեղոսի վարակ», որը նկատվում է նաեւ Հունաստանի հյուսիսային հատվածում, գրում է թուրքական Today’s Zaman-ը:

Օգոստոսի 25-ին Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ համաճարակի ախտանիշներով Մանիսայի պետական հիվանդանոց դիմած 16 հիվանդներից 6-ը մահացել են: Պետական ազգային «Ռեֆիկ Սայդամ» գործակալության նախագահ Մուստաֆա Էրթեքը հաղորդել է, որ իրենք վարակը հայտնաբերելու աշխատանքներն սկսել են 10 օր առաջ: Ներկայումս համաճարակը մոլեգնում է Հունաստանի հյուսիսում: «Արեւմտյան Նեղոսի համաճարակի» դեպքեր են արձանագրվել Մարոկկոյում եւ Ալժիրում:

«Արեւմտյան Նեղոսի վարակը» համաճարակատիպ հիվանդություն է, որը խոցում է ուղեղի բջիջները, եւ այլ կենսական օրգաններ: Առաջին անգամ վարակը հայտնաբերվել է 1937թ. Ուգանդայում: