Մեր հյուսիսային բարեկամ եւ գործընկեր Ռուսաստանը վերջին ժամանակներս Հարավային Կովկասում բավական ակտիվացել է, եւ այդ ակտիվացմանը ոչ սիրահոժար, սակայն ըմբռնումով է մոտենում նաեւ ԱՄՆ-ը։ Օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։

Նրա խոսքով, Ռուսաստանի տարածաշրջանային ակտիվացումը նախկին ցարական ակտիվացումը չէ։ «Ինչ էլ լինի, պատմությունից հայտնի է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ակտիվացել է Հայաստանի տարածքով, պասսիվացել` Հայաստանը թողնելով»,- ավարտեց քաղաքագետը։