Մահացել է հայտնի դիետոլոգ, 66-ամյա Միշել Մոնտինյակը` ֆրանսիական Անեմաս քաղաքում։ Հոգեհանգստի արարողությունը կայացել է այսօր` օգոստոսի 26-ին:

Հայտնի դիետոլոգը, ով մասնագիտությամբ դեղագործ էր եւ փոքր տարիքում տառապում էր ավելորդ քաշից, հայտնի է դարձել նիհարելու իր մեթոդով։ 1987 թվականին նա հրատարակել է իր առաջին՝ «Ես ուտում եմ, որպեսզի նիհարեմ» գիրքը։ Այն Ֆրանսիայում դարձավ բեսթսելլեր եւ վաճառվեց  ավելի քան 550 հազար օրինակով։  Այդ գրքի հաջորդեց մեկ ուրիշը՝ «Կերեք եւ նիհարեք» աշխատությունը, որն աշխարհի ավելի քան 40 երկրում վաճառվել է 14 մլն օրինակով։ Ընդհանուր հաշվով Միշել Մոնտինյակը հրատարակել է 20 գիրք։

Նրա մշակած նիհարեցման մեթոդի հիմքում ընկած է որոշակի մթերքներ գնելու սկզբունքը, որոնք պարունակում են որոշակի քանակի ածխաջրեր, յուղեր եւ սպիտակուցներ։