Այսօր Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի վիճակահանության արարողության շրջանակում տեղի ունեցավ նաեւ անցած մրցաշրջանի լավագույնների մրցանակաբաշխությունը: Լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց արգենտինացի Դիեգո Միլիտոն, ով «Ինտերի» կազմում նվաճեց Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը, Իտալիայի գավաթն ու չեմպիոնի կոչումը:
Մյուս անվանակարգերում եւս հաղթող ճանաչվեցին «Ինտերի» ներկայացուցիչները: Լավագույն դարպասապահի կոչմանն արժանացավ բրազիլացի Ժուլիո Սեզարը, լավագույն պաշտպան` բրազիլացի Մայկոնը, իսկ լավագույն կիսապաշտպան ճանաչվեց հոլանդացի Ուեսլի Սնեյդերը:



























